Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն ԱՄՆ-ում կուսումնասիրի՝ ինչպես պատրաստել նոր սերնդի ուսուցիչների և ապահովել անհատական կրթություն

«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն ԱՄՆ-ում կուսումնասիրի՝ ինչպես պատրաստել նոր սերնդի ուսուցիչների և ապահովել անհատական կրթություն
19.06.2017 | 10:52

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 2-15-ը կմեկնեն ԱՄՆ։ Այցի նպատակն է կրթական նոր մեթոդների ուսումնասիրումը և կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումը:


Նշենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության Dasaran կրթական ծրագիրը, որը մեկ առցանց հարթակում է համախմբում Հայաստանի և Արցախի 1501 հանրակրթական դպրոցներին, համագործակցում է միջազգային մի շարք կառույցների և ուսումնական հաստատությունների հետ։
Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոսքով՝ կրթության որակի բարելավմանն ուղղված համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու և նոր սերնդի ուսուցիչների պատրաստելու թեմայի քննարկման նպատակով նախատեսվում է հանդիպում Հարվարդի համալսարանի կրթության դպրոցում գործող Project Zero միջազգային նախագծի ներկայացուցիչների հետ։
Dasaran-ի թիմն այցելություն է նախատեսում նաև առաջադեմ և մարդակենտրոն կրթական ծրագրերի ստեղծման և տարածման առաքելություն ունեցող Fusion Academy:
Քննարկումների արդյունքում ձեռք բերած փորձը հետագայում կկիրառվի Dasaran կրթական ծրագրի գործունեության շրջանակում։


Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական դպրոցներում և կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից:

Դիտվել է՝ 3211

Մեկնաբանություններ